Ուկրաինան Ռուսաստանի դեմ հայց է պատրաստում ներկայացնել ՄԱԿ-ի Միջազգային դատարան, որ վերադարձնի Ղրիմը: Այդ մասին ապրիլի 1-ին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշիցան:
«Մենք Ղրիմը համարում ենք Ուկրաինայի մաս, ծրագրում են հայցեր ներկայացնել միջազգային դատարան Ռուսաստանի եւ Ղրիմում ռուսական գործողությունների դեմ: Կարծում ենք՝ միջազգային աջակցությամբ կկարողանանք Ղրիմը վերադարձնել Ուկրաինային»,- ասել է Դեշիցան լրագրողներին:
Նրա խոսքով, հայցը ներկայացվելու է Հաագայում, ՄԱԿ-ի Միջազգային դատարան:



























