Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշիցան հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենին, հաղորդումէ Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Կողմերը մտքեր են փոխանակել Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ եւ հերթական անգամ ընդգծել են, որ Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները սպառնում են ովրոպական անվտանգությանն ու կայունությանը:
Ռասմուսենը հաստատել է Դաշինքի դիրքորոշումը՝ Ուկրաինայի ինքնաիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու հարցում: Նա նաեւ շեշտել է, որ ուկրաինական ժողովուրդն անքակտելի իրավունք ունի որոշելու իր ապագան առանց արտաքին միջամտության:
Կողմերը քննարկել են հարաբերությունների հետագա զարգացման հարցեր:




























