Standard & Poor's վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Ղրիմի երկարաժամկետ վարկային վարկանիշը «CCC» մակարդակով մինչեւ դեֆոլտային «D» մակարդակի՝ մարտի 21-ին 133 մլն գրիվեն պարտատոմսերի 4,8 մլն դոլարի տոկոսը չվճարելու կապակցությամբ:
Գործակալության հաղորդագրության մեջ ասվում է, թե Ղրիմի իշխանությունները տեղեկացրել են S&P-ին, որ բավարար միջոցներ ունեն վճարման համար եւ փաստաթղթերը ներկայացրել են Ուկրաինայի պետական գանձապետարան, սակայն այն վճարումը չի կատարել:
«Հաշվի առնելով վճարման ուշացումը, մենք կարծում ենք, որ Ղրիմի կառավարությունը ներկայումս ի վիճակի չէ վճարել իր պարտքային պարտավորությունների դիմաց»,- նշել են S&P-ում:
Ուկրաինայի կառավարությունը նշել է, որ Ղրիմի իշխանությունները մարտի 17-ին խախտել են Պետական գանձապետարանի կապը թերակղզու հետ, ուստի անհնար է ոչ գումարը ստանալ, ոչ էլ փոխանցել բյուջեից:



























