Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում «Ռուսաստանի նախագահների կենսագրություն» բաժնում փոփոխություններ են մտցվել: Հեռացվել է Վլադիմիր Պուտինի տիկնոջ՝ Լյուդմիլայի մասին հիշատակումը:

Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հարցին՝ նշանակում է արդյոք կենսագրության ձեւակերպման ուղղումը պաշտոնական ամուսնալուծություն, ասել է. «Դա նշանակում է, որ ամուսնալուծությունը կայացել է»:

Այժմ Կրեմլի պաշտոնական կայքում Վլադիմիր Պուտինի կենսագրության մեջ նշվում են միայն դստրերի՝ Մարիայի եւ Կատերինայի անունները:

Վլադիմիր եւ Լյուդմիլա Պուտիններն ամուսնալուծության իրենց մտադրության մասին հայտնել են 2013թ.-ի հունիսի 6-ին: Նրանք ամուսնացած էին գրեթե 30 տարի: