Ռուսաստանի թոշակային ֆոնդը պետք է դուրս բերել ինքնաբավ մակարդակի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը Մոսկվայում ԷԲԴ ՊՀ միջազգային XV գիտական կոնֆերանսի ժամանակ: Նա նշել է, որ ՌԴ կենսաթոշակային ֆոնդը գործում է ավելի քան 1 տրիլիոն ռուբլի դոտացիայով: Հնարավոր միջոց նա անվանել է թոշակային տարիքի բարձրացումը:
Այս կապակցությամբ Ռուս արդյունաբերողների եւ ձեռներեցների միության նախագահ Ալեքսանդր Շոհինը հիշեցրել է, որ Ռուսաստանում կանայք 55 տարեկանում են թոշակի անցնում, տղամարդիկ՝ 60: Ուկրաինական կենսաթոշակային ռեֆորմի համաձայն՝ 2011թ.-ի հոկտեմբերից եւ կանանց, եւ տղամարդկանց համար սահմանվել է 60 տարեկանը: Փոփոխությունը տարածվե; է նաեւ Ղրիմի վրա, այժմ կարող են կիրառել նաեւ Ռուսաստանում: «Այժմ կարող են առիթից օգտվել ու գենդերային հավասարության սկզբունքները հաստատել»,- կատակով նշել է Շոխինը: Առավել եւս համաձայն շատ գործատուների, կանայք 60 տարեկանում ավելի աշխատունակ են, քան տղամարդիկ, հավելել է նա:
Գործնականում թոշակի անցնելու տարիքի բարձրացումը թոշակառուների խնդիրը չէ, այլ երիտասարդների, քանի որ դանդաղում է սերնդափոխությունն ու աշխատատեղերի շրջափոխությունը, նշել է Շոխինը:


























