ՆԱՏՕ-ի արտգործնախարարները հայտարարել են, թե Դաշինքը մտադիր է ավելացնել իր ներկայությունը արեւելաեվրոպական անդամների տարածքում՝ Ուկրաինա ներխուժելու Ռուսաստանի հնարավոր մտադրության կապակցությամբ:
Այսօրվա որոշմամբ, դաշինքը նաեւ որոշել է դադարեցնել Ռուսաստանի հետ «գործնական եւ ռազմական համագործակցությունը»:
«Իր գործողություններով Ռուսաստանը մտադրվել էր խափանել այն հիմքերը, որոնց վրա խարսխված է մեր համագործակցությունը»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը եւ հավելել. «Այդ կապակցությամբ, որեւէ համագործակցություն հնարավոր չէ»:
Դաշինքը որոշել է դադարեցնել Սիրիայից թունավոր գազի պատրաստման համար նախատեսված քիմիական նյութերի դուրսբերման նավերի ուղեկցումը, նաեւ չեղարկել ՆԱՏՕ-ի եւ ռուսաստանյան պաշտոնյաների հանդիպումները:
Ռասմուսենը նշել է, որ Դաշինքը բաց է Ռուսաստանի հետ դիվանագիտական քննարկումների համար, նաեւ կշարունակի համագործակցությունը թմրանյութերի դեմ պայքարում:
Բացի այդ, ՆԱՏՕ-ն ակտիվացնելու է օդային պարեկները բալթյան երկրներում, Ռուսաստանի հետ սահմանին, ավելացնելու է ռազմածովային ներկայությունը բալթիկայում:



























