Բյուջետային տնտեսությունը թույլ կտա Ռուսաստանին գրավել օտարերկրացի ներդրողներին: Այդ մասին հայտարարել է Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը Մոսկվայում Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի միջազգային XV գիտական կոնֆերանսի ժամանակ, հաղորդում է NEWS.am-ի թղթակից: «Այն ներդրողները, որոնք այսօր մտածում են ներդրումներ կատարել Ռուսաստանում, թե ոչ, նրանք այսօր երբ տեսնեն, որ մենք չենք վատնում ռեսուրսները, ֆինանսական խիստ քաղաքականություն ենք վարում, նրանք, կասեն՝ այո, մենք ներդրումներ կկատարենք»,- հայտարարել է Սիլուանովը:
Նախարարը հավելել է, որ նպաստել պահանջարկին նշանակում է ավելացնել գնաճը: «Պետք է հավասարակշեռեցնել մեր վճարման բալանսը, որը կապիտալի արտահոսքից հետո նոր միայն սկսել է կարգավորվել եւ միայն նրա շնորհիվ, որ կարգավորվել է ընթացիկ հաշվիը, ներկրումը կրճատվել է: Այլ դեպքում՝ոսկու արժույթի պահուստի նվազումը, ռուբլու թուլացումը, գնաճն անխուսափելի են»,- նշել է նա:
Միեւնույն ժամանակ պետք է նպաստել պահանջարկին, սակայն տեղական խոշոր կազմակերպությունների ուժերով(մասնավորապես՝ ենթակառուցային օպերատորներ), ինչպես նաեւ վերջապես ծախսել Ազգային բարեկեցության հիմնադրամի միջողներից:
«Իսկ մենանշնորհատերերին մենք ասում ենք՝ մի կրճատեք ներդրումների ծրագրերը: Իսկ նրանց մոտ ներդրումային ծրագրերն ավելի շատ են, քան պետության դեպքում»,- նշել է Սիլուանովը:


























