Հայ աշխատանքային միգրանտները Ռուսաստանի համար գլխացավի չեն վերածվի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի» գիտական ղեկավար,  էկոնոմիկայի նախկին նախարար Եվգենի Յասինը, ով մասնակցել է Մոսկվայում Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի միջազգային XV գիտական կոնֆերանսին:

«Համարում եմ, որ երբ կա ազատություն, գրեթե միշտ լավ է»,- նշել է Յասինը՝ մեկնաբանելով Միացյալ մաքսային միության շրջանակներում աշխատուժի ազատ տեղափոխման ռեժիմի ստեղծման վերաբերյալ բանակցությունները:

Այն նկատառմանը, որ աշխատուժի հոսքը միակողմիանի է, Յասինն իր հերթին նշել է. «Իսկ ինչ անենք, եթե այստեղ ինչ-որ ձգողության կենտրոն կա, մեկ այլ վայրում չկա: Հետո կենտրոն մեկ այլ վայրում ի հայտ կգա: Օրինակ, նորաձեւ կդառնա Արարատ լեռը, եւ բոլորը կցանկական գնալ տեսնել այն, կամ մեկ ուրիշ ինչ-որ բան»:

Այն հարցին, թե արդյոք անհանգստացնում է ռուսական կողմին ՄՄ անդամ երկրներից աշխատանքային միգրանտների անվերահսկելի հոսքը, Յասինը պատասխանել է. «Դուք պետք է որ իմանաք, որ Մոսկվայում հայ համայնքը բավական մեծ է ու կարեւոր տեղ է զբաղեցնում: Այդ տեսակետից ամեն ինչ կարգին է, այդպես էլ կլինի: Բարեկամներ ենք»: