«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հանրապետականը հայհոյանք չէ, ՀՀԿ-ի մեջ էլ կան նորմալ մարդիկ, ովքեր այս պահին իշխանություն չեն, եթե նրանք ցանկանան, կարող են միանալ մեզ,- հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«ՉԻ»- Հանրապետականն, իհարկե, իսկապես էլ հայհոյանք չէ։ Ավելի շուտ՝ դիագնոզ է։ Ընդ որում՝ մասնագետներն առանձնացնում են մի քանի ստադիաներ։ Առաջին ստադիայում հիվանդությունը հեշտությամբ բուժվում է։ Օրինակ՝ մարդը դառնում է հանրապետական, բայց մի քանի ամիս ոչ մի պաշտոն չի ստանում, կամ փուչիկների բռնկման համար փոխհատուցում չեն տալիս, եւ հիվանդությունն անցնում է։ Երկրորդ ստադիայում լիակատար բուժում հնարավոր է միայն ամբողջական իշխանափոխության դեպքում։ Իշխանությունը փոխվում է՝ մարդիկ դադարում են հանրապետական լինել։ Շատ ավելի ծանր է երրորդ ստադիան, երբ հիվանդությունը խորանում է, եւ օրգանիզմի գալուստիզացիան անշրջելի բնույթ է ստանում։ Բուժումը գրեթե անհնար է։
Ինչ վերաբերում է Արմեն Ռուստամյանի «ՀՀԿ-ի մեջ էլ կան նորմալ մարդիկ» արտահայտությանը, ապա նշենք միայն, որ հայտարարությունն արվել է ապրիլի 1-ին։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում



























