Սու-27 կործանիչը ապրիլի լույս 2-ի գիշերը վթարային վայրէջք է կատարել Ռուսաստանի Պրիմորյեի երկրամասում։
«Միջադեպը կատարվել է «Ցենտրալնայա Ուգլովայա» օդանավակայանում։ Զոհեր եւ ավերածություններ չկան», — հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը։
Աղբյուրի խոսքով՝ միջադեպը քննելու համար Պրիմորյեի երկրամաս է մեկնել Մոսկվայի հանձնաժողովը։ Օդաչուների առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան։


























