ՊՀ հարցերի, Եվրասիական ինտեգրացիայի ու հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հուսով է, որ Պետդուման կարող է մինչեւ ապրիլի վերջ օրենք ընդունել ռուսալեզու հայրենակիցների համար ՌԴ քաղաքացիության տրամադրման պարզեցման մասին։
Մարտի 1-ին Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել էր ՌԴ քաղաքացիության մասին օրենքում փոփոխությունների նախագիծ՝ ռուսալեզու հայրենակիցների համար ՌԴ քաղաքացիության տրամադրման պարզեցման մասին։ «Օրենքի ընդունումը փուլային լուծում է՝ Ռուսական աշխարհի վերամիավորման գործում»։
«Բայց մեր քաղաքացիների համար դրա նշանակությունը դժվար է գերագնահատել», - նրա խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Օրինագիծն առաջարկում է հեշտացնել գործընթացը եւ կրճատել հայրենակիցներից ՌԴ քաղաքացիություն ստանալու համար ներկայացված դիմումների վերանայման ժամկետը։
Ռուսաց լեզվի կրող ճանաչվելն իրականացվելու է հարցազրույցի միջոցով, որն անցկացնելու է Ռուսաստանի ԴՄԾ-ի կողմից ձեւավորած համապատասխան հանձնաժողովը։ Հիմնական չափանիշը ռուսերենի ազատ իմացությունն է։
Արտասահմանյան քաղաքացիությունից հրաժարվելը Ռուսաստանում բնակվող օտարերկրացիներին իրավունք է տալիս ՌԴ անձնագիր ստանալ հեշտացված կարգով՝ առանց Ռուսաստանի տարածքում առնվազն 5 տարի բնակվելու եւ ռուսերենին անհրաժեշտ մակարդակով տիրապետելու պայմանին հետեւելու։ Դիմումները դիտարկելու եւ որոշում կայացնելու ժամկետը 6-ից կրճատվում է մինչեւ 3 ամիս։


























