Հյուսիսային Կորեան պատրաստ է մահապատժի ենթարկել տապալված «գորշ կարդինալին» հավատարիմ 200 բարձրաստիճան պաշտոնյաների: Բացի այդ, նրանց ընտանիքների 1000-ից ավելի անդամներ կարող են ուղարկվել համակենտրոնացման ճամբարներ, հայտնում է The Chosun Ilbo-ն՝ վկայակոչելով անանուն աղբյուրը:
Ընդ որում, մահապատժի ենթարկվածների ընտանիքներին համակենտրոնացման ճամբար, ամենայն հավանականությամբ, կուղարկեն առանց դատ ու դատաստանի:
Հյուսիսային Կորեայում հրապարակային մահապատիժները կատարվում են՝ տատանվողներին ցույց տալու համար, թե ինչ կարող է կատարվել իրենց հետ, եթե կուրորեն չենթարկվեն Կիմ Չեն Ընին:


























