Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հրավերով մեկնելու է Մոսկվա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԱԱԽ-ի մամուլի քարտուղար Արթուր Միսակյանը:
Արթուր Բաղդասարյանը պատվիրակությամբ Մոսկվա է մեկնելու ապրիլի 7-9, այցի ժամանակ քննարկելու են երկու երկրների անվտանգության համակարգին առնչվող խնդիրներ, համատեղ ծրագրեր, ինչպես նաեւ Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ կիրառվող միգրացիոն պահանջների վերաբերյալ հարցեր:
Հիշեցնենք, որ ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառվող միգրացիոն պահանջների վերանայման կապակցությամբ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւին նամակ էր ուղղել: Դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խմբեր:



























