ԱՄՆ-ն կարող է ռազմանավ ուղարկել Սեւ ծով եւ այլ միջոցներ ձեռնարկել՝ Ղրիմը բռնակցելուց հետո Արեւելյան Եվրոպայում ԱՄՆ-ի անհանգստացած դաշնակիցների հանգստությունն ապահովելու նպատակով, երեքշաբթի լրագրողներին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը, հայտնում է Defensenews-ը:

«Տարբերակներից մեկը ԱՄՆ-ի ռազմանավը Սեւ ծով ուղարկելն է», - նշել է Չինաստանի, Ճապոնիայի եւ Մոնղոլիայի պաշտպանության նախարարների հետ հանդիպման մեկնող Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելին ուղեկցող բարձրաստիճան պաշտոնյան:

ԱՄՆ-ն եւ Եվրոպան շուտով կսկսեն լայնածավալ զորավարժությունների պատրաստվել, հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Չակ Հեյգելն իր օդանավում լրագրողներին հայտնել է, որ չնայած խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու Վաշինգտոնի քաղաքականությանը, ճգնաժամը լուծելու համար ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի իր գործընկերները բազմաթիվ միջոցներ են դիտարկում՝ Ռուսաստանի հարեւանությամբ գտնվող դաշինքի անդամների հանգստությունն ապահովելու համար: 

Ըստ Հեյգելի՝ Վաշինգթոնը եւ ՆԱՏՕ-ի մյուս անդամներն արդեն միջոցներ ձեռնարկել են՝ «ուղղված Արեւլյան Եվրոպայի երկրների պաշտպանության ապահովման ամրապնդմանը»: Մանսավորապես ուղարկվել են կործանիչներ՝ Բալթյան երկրների օդային տարածքում հերթապահելու համար, ավիացիոն սեմինարներ կանցկացվեն Լեհաստանում: