Արգենտինայի նախկին նախագահ 83-ամյա Կառլոս Մենեմը դատարանի առաջ կկանգնի՝ գույքի հափշտակման մեղադրանքով:
Այդ հոդվածով նրան 2- 10 տարվա ազատազրկում է սպառնում, նաեւ՝ պետական պաշտոնների իրավունքից ցմահ զրկում:
Մենեմը մեղադրվում է Բուենոս-Այրեսի Rural խոշորագույն ցուցասրահային համալիրի մասնավորեցման ժամանակ թույլ տված խախտումների մեջ: Նա նախագահ եղել 1989 -1999 թթ., հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մենեմից բացի, 1991թ. ինքնարժեքից քառակի ցածր՝ 30 միլիոն դոլարով Rural համալիրի վաճառքին մասնակից լինելու մեջ կասկածում են նաեւ էկոնոմիկայի նախկին նախարար Դոմինգո Կավալիոյին:
Դատարանն արդեն վճռել է կալանքի տակ վերցնել նրանց ունեցվածքը:




























