Ապրիլի 2-ին, ժամը 01.07-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել վթար, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 35OD597 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Պ., ծնվ.1994թ.) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել մոտակա առվակը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա.Պ.-ը հոսպիտալացվել է Արմավիրի Բ/Կ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք:



























