Ուկրաինայում տնտեսական անկումը տեղի է ունեցել քաղաքական գործիչների ավանտյուրիզմի ու կառավարության անպատասխանատվության հերթագայման պատճառով, կարծում են ՌԴ ԱԳՆ-ում:

«Վստահ ենք, որ Ուկրաինայի Սահմանադրությունում փոփոխությունները կատարելու մասին օրինագծի նպատակն ու արդյունքը պետք է լինի նախկին տեքստերի կոսմետիկ ռետուշը»,-ասվում է հաղորդագրությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշվում է, որ համապատասխան պայմանագիրը պետք է հաշվարկվի երկարաժամկետ հեռանկարի համար ու երշխավորի «ռեգիոնների իրաահավասարությունւ ու իրավական պետության ազգությունների հիմքը, առանց որի Ուկրաինան չի կարողանա լուծել իր առաջ ծառացած անհետաձգելի քաղաքական խնդիրները»:

Բացի այդ, Մոսկվան կոչ է անում ուկրաինական իշխանությունների չսահմանափակվել «բուտաֆորիկ» հայտարարություններով՝ կապված երկրում ծայրահեղ ուժերի դեմ պայքարի հե, այլ որոշիչ քայլերի դիմել զինյալներին ապազինելու հարցում: