Ուկրաինայի ՆԳՆ-ն հրապարակել է Աջ հատվածի ակտիվիստ Ալեքսանդր Մուզիչկոյի սպանության հանգամանքների քննության եզրակացությունը, հայտնում է ԼԻԳԱ-ն:

ՆԳՆ-ում հայտնել են, որ ականատեսների եւ փորձագետների հարցումից հետո եզրակացվել է, որ երբ ոստիկանները գետնին են տապալել Մուզիչկոյին, նա «երկու կրակոց է արձակել իրավապահների ուղղությամբ, որոնցից մեկով վիրավորել է ինքն իրեն: Դրանից հետո կրկին ոստիկաններին դիմադրելիս կրակել էր ինքն իր սրտին»:

Երբ Մուզիչկոն արդեն  սպանված էր, ոստիկանները, չգիտակցելով այդ փաստը, խլել են ատրճանակը եւ ձեռնաշղթաներ հագցրել նրան: Այդպիսով, հանձնաժողովը իրավապահների գործողություններն օրինական է համարել:  

Հիշեցնենք, որ Սաշկա Բելին զոհվել էր մարտի 25-ին՝ իրեն ձերբակալելու փորձի ժամանակ: