Մերձմոսկվայում ընտանիքի հայրը չորրորդ հարկի բնակարանի պատուհանից ցած է հրել հնգամյա որդուն եւ կնոջը, այնուհետեւ ինքն է ցատկել: Երեքն էլ տեղափոխվել են հիվանդանոց, հայտնել է ՌՔԿ մարզային վարչության ներկայացուցիչ Օլգա Վրադին:
Նա նշել է, որ նրանք երեքն էլ ծանր վնասվածքներ են ստացել: «Երեխան վերակենդանացման բաժանմունքում է», - Վրադիի խոսքերնէ փոխանցում «Ինտերֆաքսը»:
Ըստ նրա՝ դեպքի վայրում աշխատում են քննիչները, որոշվում է քրեական գործի հարուցման հարցը:
Քննության ներկայացուցիչ Վրադին հավելել է, որ ընտանիքների անդամներից ոչ ոք ոստիկանությունում եւ առողջապահության մարմիններում պրոֆիլակտիկ հաշվառման վերցված չէ:


























