Հայաստանի  տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին՝ ժամը  09:30–ի  դրությամբ, բքի եւ  անբավարար տեսանելիության պատճառով  փակ է  Բերդ - Ճամբարակ  ճանապարհահատվածը:

Կոտայքի, Սեւանի  տարածաշրջաններում,  Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից), Երեւան - Երասխ - Գորիս - Մեղրի  միջպետական  ավտոճանապարհի Գորիս - Սիսիան  ճանապարհահատվածում տեղ- տեղ մերկասառույց է:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:    

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մաքրման եւ մշակման աշխատանքներ: