Ռոսօբորոնէքսպորտը և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը  պայմանագիր են ստորագրել  Т-90С տանկերի համար «Մանգո» կրակոցներ մատակարարելու  և այդ  ռազմամթերքի  լիցենզավորված արտադրության Հնդկաստանի տարածքում կազմակերպելու  մասին:

 «Սա  մեքենաշինության գիտա-հետազոտական ինստիտուտի առաջին պայմանագիրն է ռազմամթերքի արտասահմանյան  լիցենզավորված արտադրության կազմակերպման  մասին վերջն քառորդ դարի ընթացքում», - ասված է «Տեխմաշ» կոնցերնի մամուլի ծառայության  հաղորդագրությունում:

 «Նշված  նախագծի շրջանակներում  Հնդկաստան կառաքվի 66 հազար  տանկային  կրակոցներ պատրաստվածության  տարբեր աստիճաններում», - հաղորդում է մամուլի ծառայությունը:

«Մանգո» տանկային կրակոցները  նախատեսնված է  տանկերի, ինքնագնած հրետանային  և այլ զրահապատ թիրախների  վրա   կրակելու համար, որոմք ունեն  հզոր զրահապաշտպանություն, հաղորդում է  Ինտերֆաքսը:

Նշվում է,  որ սա երկրորդ  խոշոր պայմանագիրն է  արտասահմանյան լիցենզավորված արտադրության կազմակերպման  մասին, որը կնքվելէ  պետական միջնորդի միջոցով  «Տեխմաշ»-ի կազմում ընդգրկված  ձեռնարկությունների հետ:

2013 թ.  Հորդանանում բացվել է նռնականետերի РПГ-32 մուլտիկալիբրային տեսակի  արտադրություն, որը  մշակվել է НПО «Բազալտ»-ի կողմից: Դրա  հզորությունը  կազմում է  մինչև 60 հազար կրակոց տարվա ընթացքում: Կնքված պայմանագիրը հանդիսանում է  առաջին խոշոր նախագիծը զենքի արտադրությունում  ռուսական  բարձր տեխնոլոգիաների փոխանցման ուղղությամբ: