Ամերիկացի լեգենդար ֆինանսիստ Ջորջ Սորոսի նախկին ընկերուհուն՝ բրազիլացի հեռուստաաստղ Ադրաիանա Ֆերեյրին, չի հաջողվել դատավարության միջոցով շահել 50 մլն դոլար այն պատճառով, որ իրեն բնակարան չեն նվիրել: Ինչպես ամերիկյան լրատվամիջոցներն են հաղորդում, Նյու Յորքի դատարանը 83-ամյա Սորոսին է պաշտպանել՝ մերժելով կնոջ հայցը:

Ֆերեյրը, որը երեսուն տարեկան է, դատարան է դիմել 2011-ի ամռանը: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Սորոսը, ով ծնվել է Հունգարիայում ու ԱՄՆ արտագաղթել հիսունականներին, աշխարհի ամենահաջողակ ֆինանսիստներից մեկի համբավն ունի: