Բանգկոկի հյուսիսային թաղամասերից մեկի խանութում պայթյունից հինգ մարդ զոհվել, 12-ը վիրավորվել են:

Նախնական տվյալով՝ պատճառը կարող էր կենցաղային գազի արտահոսքը լինել: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որը փորձում են մարել դեպքի վայր մեկնած հրշեջները, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները: