«Սիրո հորմոնի»՝ օքսիտոցինի, բարձր մակարդակ ունեցող մարդիկ ավելի հաճախ են ստում: Նման եզրակացության են եկել իսրայելցի գիտնականները, որոնց կատարած հետազոտությանը մասնակցել է 60 տղամարդ:

Հետազոտության ընթացքում գիտնականները հետեւել են տղամարդկանց արյան մեջ օքսիտոցինի մակարդակին, ինչպես նաեւ ստիպել են նրանց մասնակցել հատուկ ստեղծված համակարգչային խաղին, հաղորդում է Gazeta.ru-ն:

Խաղի ընթացքում հնարավոր է եղել կեղծել, ինչը գուցե գումարային շահում բերեր իրենց սիրելիներին: Օքսիտոցինի բարձր մակարդակ ունեցողներն ավելի հաճախ են նման հնարքի դիմել, քան այն տղամարդիկ, որոնց մոտ այդ հորմոնի մակարդակը եղել է միջին կամ ցածր մակարդակի: