Մինչեւ ընթացիկ տարվա վերջը Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը կդիտարկի Ուկրաինային պարտքով գումար տրամադրելու հարցը: Այս մասին հաղորդել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը՝ ելույթ ունենալով Կիեւի ներդրումային ընկերություններից մեկի համաժողովին:

Յացենյուկի խոսքով՝ ԱՄՀ կողմից միջոցներ ստանալու համար դեռեւս «մի շարք» օրինագծեր պետք է ընդունվեն: Ըստ նրա՝ դրանք, այսպես կոչված, «նախնական պայմանավորվածություններ են», որոնք ձեռք են բերվել կառավարության ու ֆինանսական հաստատության միջեւ: Այս մասին հաղորդում է ՈւՆՆ-ը: