Malaysia Airlines օդանավի անհետացման իրական պատճառները, հնարավոր է, երբեք չպարզվեն, հայտնել է  Մալազիայի ոստիկանապետ  Խալիդ Աբու Բաքարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով  The Associated Press-ը:

Քննիչները ստուգում են այն վարկածը, որ օդանավի անհետացումը կապված է եղել  դրանում գտնված անձանց գործողությունների հետ: Քննիչները ստուգում են բոլոր ուղեւորների եւ անձնակազմի անդամների տվյալները: Ըստ Աբու Բաքարի՝ ոստիկանությունը ստացել է 170 բնութագիր: 

Հիշեցնենք, ավելի վաղ ՉԺՀ-ի իշխանությունները հայտնել էին, որ ուսումնասիրել են օդանավում եղած ՉԺՀ-ի բոլոր քաղաքացիների տվյալները, եւ բացառել, որ նրանցից որեւէ մեկը կարող էր ահաբեկչություն կազմակերպել:  Հաղորդվել էր նաեւ, որ Մալայզիայի ոստիկանությունը հարցաքննել է օդաչու Զահիր Ահմադ  Շահի հարազատներին: