Ղրիմում գործողությունների շուրջ Ռուսաստանի դեմ Հաագայի ՄԱԿ-ի Միջազգային դատարան Ուկրաինայի ներկայացրած հայցը հեռանկար չի ունենա: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Վասիլի Նեբենզյան:

«Կարծում եմ՝ նման հայցը որեւէ հեռանկար չունի: Բայց ինձ համար դժվար է մեկնաբանել, ես չգիտեմ, թե նրանք ինչ են պատրաստում»,- «РИА Новости»-ի փոխանցմամբ՝ նշել է Նեբենզյան:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան Բրյուսելում ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստվում է Ռուսաստանի դեմ հայց ներկայացնել Հաագայի միջազգային դատարան՝ կապված Ղրիմում այդ երկրի գործողությունների հետ:

«Մենք կարծում ենք, որ միջազգային աջակցությամբ կկարողանանք Ղրիմը վերադարձնել Ուկրաինային»,- ասել էր Դեշչիցան: