ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել ՝ ՌԴ Սեւծովյան նավատորմի վերաբերյալ Ուկրաինայի հետ չորս համաձայնագրերը կասեցնելու մասին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Խոսքը 1997 թ. մայիսի 28-ին Սեւծովյան նավատորմի բաշխման չափորոշիչների վերաբերյալ Կիեւում ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ ստորագրված համաձայնագիրը չեղարկելու մասին է ՝ Ուկրաինայի տարածքում ՌԴ Սեւծովյան նավատորմի տեղակայման պայմանների վերաբերյալ, 2010թ. ապրիլի 21-ին ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ Խարկովում ստորագրված համաձայնագիրը՝ Ուկրաինայի տարածքում ՌԴ Սեւծովյան նավատորմի մնալու պայմանների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ մարտի 28-ին նախագահը Պետդումա էր ներկայացրել ռուս-ուկրաինական պայմանագրերը չեղարկելու վերաբերյալ օրինագիծ: Մարտի 31-ին այն միաձայն ընդունվել էր խորհրդարանի ստորին պալատի կողմից եւ ապրիլի 1-ին ընդունվել ԴԽ-ի կողմից:



























