Միացյալ Տնտեսական Միջավայրը չի պահանջի հաճախորդների հաշվարկման փոփոխություն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է «ՎՏԲ 24» բանկի կառավարման խորհրդի նախագահ Միխայիլ Զադորնովը Մոսկվայում Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի միջազգային XV գիտական կոնֆերանսի ընթացքում: Նա նշել է, որ բանկը փոխում է հաշվարկման քաղաքականությունը(վարկունակության հաշվարկում) գրեթե յուրաքանչյուր ամիս, սակայն դա կապված չէ մարդկանց ազատ տեղաշարժման ծրագրերի հետ: «Այս երկու երեւույթները միմյանց հետ գրեթե կապ չունեն: Սրա հետեւանքով որեւ փոփոխություն լինել չի կարող»,- պարզաբանել է Զադորնովը:

Նշենք, որ ապրանքների ազատ տեղաշարժումը հաստատվել է Մաքսային միության մակարդակում: Հաջորդ աստիճանը Միացյալ տնտեսական միջավայրն է, որը հնարավորություն է տալիս նաեւ մարդկանց ազատ տեղաշարժում: