ՌԴ նախագահի նախկին կնոջ՝ ուկրաինական դրոշի գույներով կոստյումով լուսանկարը ապրիլի 1-ին պայթեցրել է համացանցը, գրում է ՈՒՆԻԱՆ-ը:

Նշենք, ՌԴ նախագահի պաշտոնական կայքի «Ռուսաստանի նախագահների կենսագրությունը» բաժնից հեռացվել է Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ՝ Լյուդմիլայի մասին հիշատակումը:

«Նշանակում է՝ ամուսնալուծությունը կայացել է», - ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Այժմ Կրեմլի պաշտոնական կայքում Վլադիմիր Պուտինի կենսագրությունում միայն դուստրերն են հիշատակված՝ Մարիան եւ Կատերինան:

Հիշեցնենք, Վլադիմիր  եւ Լյուդմիլա Պուտինները ամուսնալուծվելու մտադրության մասին հայտարարել էին 2013թ. հունիսի 6-ին: Նրանք մոտ 30 տարվա ամուսիններ էին: