Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում վաղը՝ ապրիլի 3-ին, Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստ է հրավիրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական գծով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:
Նա նշեց, որ նիստը կմեկնարկի ժամը 20.00-ին, օրակարգը կձեւավորվի տեղում: Առայժմ ՀՀԿ-ում Խորհրդի նիստ նախատեսված չէ:


























