Ուկրաինական խորհրդարանի պատգամավոր Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ Ուկրաինան պետք է ռազմական պատասխան տա ցանկացած ագրեսիայի ու հուսով է, որ Ռուսաստանը ներխուժում չի իրականացնի Ուկրաինայի մայրցամաքային հատված:
«Ուկրաինան պետք է հզոր ազդակ ուղարկի: Ցանկացած ագրեսիայի ռազմական պատասխան կտրվի»,-հայտարարել է Պորոշենկոն:
«Ես լավատես եմ… Հավատում եմ, որ Պուտինը կանգ կառնի: Ռուսաստանը Ուկրաինայի համար խոշոր գործընկեր է»,-ընդգծել է քաղաքական գործիչը, փոխանցում է ՈւՆՆ-ը:



























