Մերձմոսկվայում յոթ ավտոմեքենաներ են բախվել: Պատճառը վարորդներից մեկի սրտի կաթվածն է եղել:

Չկարողանալով ժամանակին կանգ առնել՝ նա հայտնվել է հանդիպակաց գոտում՝ բախվելով միանգամից յոթ մեքենայի: Տղամարդը սրտի կաթվածից մահացել է:

Ըստ ոստիկանության վթարի ենթադրյալ մեղավորի մահվան պատճառը սրտի կաթվածն էր, տղամարդը մահացել է մինչեւ շտապօգնության ժամանումը:

Արդեն դեպքի վայրում բժիշկները օգնություն են ցուցաբերել այլ մեքենաների երեք ուղեւորների, հայտնում է Lifenews-ը: