2014-ին Եվրասիական զարգացման բանկը ԱՊՀ տարաշարջանի 12 երկրների կոոպերացիայի ու ինտեգրացիայի հետազոտության երկրորդ փուլն է անցկացրել՝ «Եվրասիական ինտեգրացիայի ինդիկատորների համակարգ» նախագծի շրջանակներում: Վերլուծական փուլը հիմնված է 1999-2012թթ ժամանակահատվածի վրա: Վերլուծությունը հիմնված է մի քանի չափանիշների վրա՝ շուկաների ինտեգրացիա ու տնտեսական համակարգերի կոնվերգենցիա: Բացի յադ հաշվարկվում են ընդհանուր ինդեքսները, որոնք թույլ են տալիս գնահատել հետխորհրդային տարածքում տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների ընդհանուր պատկերը:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հետխորհրդային տարածքում բոլոր երկրների հետ ինտեգրման ընդհանուր մակարդակով, 2008-ից ի վեր առաջատարների եռյակում են Ղրղըզստանը, Հայաստանն ու Տաջիկստանը: Սակայն 2002-2008 ընկած ժամանակահատվածի առաջատար Տաջիկստանը 2009-2012 ընկած ժամանակահատվածում նվազեցրել է ինտեգրացիայի մակարդակը: Ըստ որում, վերջին չորս տարիների ընթացքում ԱՊՀ տարածաշրջանի հետ ինտեգրման մակարդակով ակտիվ են եղել Վրաստանն ու  Ադրբեջանը: