Թուրքիայում մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններին տեղի ունեցած նորանոր խախտումներ են հայտնի դառնում։ Լուսանկար է հայտնվել, որում երեւում է, որ Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Մեւլութ Չավուշօղլուն ընտրատեղամասում թվեաթերթիկներ է հաշվում։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝  ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կողմից Անթալիայի քաղաքապետի թեկնածու առաջադրված եւ չնչին տարբերությամբ պարտված Մուսթաֆա Աքայդընը հայտարարել է, թե ընտրություններին տեղի են ունեցել Թուրքիայի պատմության ամենախայտառակ խախտումները։ Նա նշել է, որ իշխող կուսակցության անդամ, ԵՄ հարցերով նախարար Մեւլութ Չավուշօղլուն է մասնակցել խախտումներին՝ մասնակցելով քվեաթերթիկների հաշվարկին։

Ընդդիմադիր թեկնածուն պնդել է, թե իրենք հաղթել են ընտրություններում, սակայն պարտվել են հաշվարկի ժամանակ թույլ տված խախտումների հետեւանքով եւ արդեն բողոքարկել են, որպեսզի ձայների վերահաշվարկ կատարվի։