Եվրոպայի խոշորագույն Lufthansa ընկերությունը ապրիլի լույս 2-ի գիշերը օդաչուների գործադուլ ի պատճառով հետաձգել է ավիափոխադրումների մեծ մասը: Օդաչուների Vereinigung Cockpit արհմիությունը ձգտում է հասնել մասնագիտությունը վաղաժամ թողնելու համար թոշակների ավելացման:
Աշխատանքի դուրս չի եկել շուրջ 5400 օդաչու: Նրանց մի մասն իրենց պահանջները կներկայացնի ապրիլի 2-ին՝ Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանի հանրահավաքի ժամանակ, հայտնում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով dpa-ն:
Գործադուլի պատճառով Lufthansa-ն ստիպված է հետաձգել շուրջ 3800 չվերթ: Germanwings դուստր ավիաձեռնարկությունը հայտարարել է 1332 չվերթ հետաձգելու մասին: Տուժել է 425 հազար ուղեւոր, որոնց մեծամասնությունն ստիպված է տոմսերը պատվիրել այլ օրերի կամ տրանսպորտի այլ տեսակի համար: Lufthansa-ն իր կորուստները գնահատում է տասնյակ միլիոն եվրո:



























