Ուկրաինական «Վեստի» պարբերականի լրագրողի սպանության մեջ կասկածվողին կալանավորել են Կիեւի Պեչորսկի դատարանի որոշմամբ: Այս մասին հաղորդում է ՈւՆՆ-ը:
Կասկածյալին կալանավորել են երկու ամսով: Նա Դոնբասի 40-ամյա բնակիչ է, 11 տարի ապրել է Կիեւում: Նրան կալանավորել են մարզասրահում, որտեղ նա մարզվում էր:
Հիշեցնենք, որ «Վեստի» պարբերականի թղթակից Վյաչեսլավ Երեմեյը փետրվարի 19-ին մահացել է հրաձգային վնասվածքից:




























