Ներկայումս Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի ԶՈՒ միջազգային զորավարժությունների անցկացման երեք հիմնական նպատակ կա, մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի Ռազումկովի ռազմական ծրագրերի կենտրոնի տնօրեն Նիկոլայ Սունգուրովսկին:
«Այն է՝ Ռուսաստանին ցույց տալ Ուկրաինայի զորքերի հնարավորությունները, ապացուցել ՆԱՏՕ-ի եւ Ուկրաինայի զորքերի համատեղությունը, բարձրացնել մարտունակությունը եւ Ուկրաինային տեխնիկական օգնություն հատկացնել: Այսինքն, Ուկրաինա տարված ռազմական տեխնիկան կարող է մնալ», - ասել է Սունգուրովսկին, հայտնում է ՈՒՆՆ-ն:


























