«Աջ հատվածի» առաջնորդ Դմիտրի Յարոշը խոստանում է ոչնչացնել ռուսական գործակալային ցանցը ու Ուկրաինային վերադարձնել միջուկային կարգավիճակը: Այս մասին ասվում է նրա նախընտրաան ծարգրում: Ծրագիրը տեղադրվել է ԿԸՀ կայքում:

Փաստաթղթի համաձայն՝ հիմնական նպատակը քրեական-օլիգարխիկ մոդելի ոչնչացումն ու սոցիալական ուղղվածության ստեղծումն է, հաորդում է Українські новини-ն:

Յարոշը որպես առաջնահերթ խնդիրներից մեկը նշել է ռուսական ագրեսիայի դադարեցումը, որը հնարավոր է, բացի միջուկային կարգավիճակի վերականգնումից, բանակի վրա ծախսերն ավելացնելով:

Արտաքին քաղաքականության առումով Յարոշը մտադիր է ապահովել ԵՄ ու ՆԱՏՕ-ի հետ շահավետ համագործակցություն:

Նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում նա մտադիր է փոխել ուժային կառույցների անձնակազմը: Ապրիլի մեկին ԿԸՀ-ն Յարոշին գրանցել է որպես նախագահի թեկնածու: