Ժամանակի ընթացքում Ուկրաինան կհասկանա, որ կհայտնվի նույն դիրքում, ինչ Թուրքիան, որը տասնամյակն շարունակ սպասում է ԵՄ-ին անդամակցելուն: Այս ասին այսօր «ԱՊՀ ապագան. Ուկրաինայի հետ, թե՞ առանց դրա» թեմայով Մոսկվայի, Աստանայի ու Կիեւի հետ կլոր սեղան-հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի Ֆեդերացիայի խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ում եւս Ուկրաինայում չեն սպասում:
Նա հույս է հայտնել, որ Ուկրաինան կտրուկ քայլեր չի ձեռնարկելու ու դուռը չի փակի ԱՊՀ առաջ: Միայն ժամանակը ցույց կտա, թե ինչ օգուտն ու կորուստներ կունենա Ուկրաինան ԱՊՀ կազմից դուրս գալուց հետո:
«Մենք միեւնույն է նույն ջերմությամբ ենք վերաբերում մեր ուկրաինացի եղբայրներին: Հուսով եմ, որ բոլոր վիրավորանքները կանցնեն ու նրանք կհասկանան, որ Ռուսաստանը միշտ նրանց կողքին էր ու այդպես էլ կլինի»,-եզրափակել է Ջաբարովը:


























