Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումից հետո հրաժարական պիտի տան վարչապետ ՏիգրանՍարգսյանը, նախարարներ Արտեմ Ասատրյանը, Վաչե Գաբրիելյանը, ԴավիթՍարգսյանը, Հրայր Թովմասյանը, ԿԲ-ից՝ Արթուր Ջավադյանը եւ Ներսես Երիցյանը։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Շնորհակալություն քառյակին՝ ՀԱԿԿ, ԲՀԿ, Ժառանգություն եւ Դաշնակցություն, «Դեմ եմ»-ին, Ա.Մինասյանին, Ա.Զեյնալյանին եւ Մ.Խաչատրյանին, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանին՝ այս որոշման համար։ Լուրջ հետեւություններ պիտի անեն USAID-ը եւ ՀԲ-ը՝ Հայաստանի հանրապետության տարածքում հակասահմանադրական «բարեփոխումները» խրախուսելու համար»,-գրել է նա։
Նշենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանն այսօր՝ ապրիլի 2-ին, Սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի ամբողջ շարք հոդվածներ, որոնց վերաբերյալ հայց էին ներայացրել դատարան: Մասնավորապես չեղյալ է հայտարարվել օրենքի պարտադիր բաղադրիչը:
Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարվա հունվարի 1-ից ներդրվել էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Այն ենթադրում է, որ 1974թ հունվարի մեկից հետո ծնված քաղաքացիներրի աշխատավարձերից պարտադիր կերպով մասնավոր ֆոնդերում պահվելու է 5 տոկոսը, եւս հինգ տոկոս վճարելու է պետությունը: Նշենք, որ օրենքը դժգոհություն է առաջացրել քաղաքացիական հասարակության շրջանում՝ սկիզբ տալով «Դեմ եմ» շարժմանը: Նոր օրենքին դեմ են նաեւ խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերը՝ հավաստիացնելով, որ պարտադիր բաղադրիչը հաասահմանադրական բնույթ կրում:



























