Փրկարար ծառայությունն ապրիլի 2-ին, ժամը 12.37-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Դավիթ Բեկի փողոցում` գաջի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել վթար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՄԱԶ» մակնիշի 257 US 29 պետհամարանիշով ավտոկռունկը եւ «ՎԱԶ-21015» մակնիշի 01 us 015 պետհամարանիշով (վարորդ` Կ. Դ.) ավտոմեքենան: «ՄԱԶ» մակնիշի 257 US 29 պետհամարանիշով ավտոկռունկը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով վարորդը` 1966 թ. ծնված Գ. Ս., տեղում մահացել է: