Իտալական ոստիկանությունը կալանավորել է Վենետո մարզի անկախության վերաբերյալ հանրաքվեն կազմակերպած 24 ակտիվիստ-կազմակերպիչների:
Բրեշիա քաղաքի դատախազության տեղեկություններով՝ նրանք մեղադրվում են «բարբեր ակցիաների, այդ թվում՝ ծայրահեղական ու բռնի բնույթի, կազմակերպման մեջ», հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Կալանավորվածների թվում է «Վենետոյի լիգայի» հիմնադիր Ֆրանկո Ռոկետտան՝ նախկին պատգամավորը: Նա հանրաքվեի կազմակերպիչներից է:
Ինչպես դատախազությունում են հաղորդել, առգրավված նյութեր թվում ինքնաշեն տանկ կա:




























