ՌԴ հետ համագործակցությունը դադարեցնելու վերաբերյալ ՆԱՏՕ-ի որոշումը դեժավյու է հիշեցնում, իսկ հայտարարության լեզուն՝ «սառը պատերազմի» պիկավորումները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

«ՆԱՏՕ-ի Խորհրդի որոշումը՝ Ռուսաստանի հետ ԱԳ նախարարների մակարդակում համագործակցությունը դադարեցնելու վերաբերյալ, դեժավյու է առաջացնում՝ հիշեցնելով «սառը պատերազի» դարաշրջանի հայտարարությունները: Որոշումը վերադարձնում է մեզ վեց տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին, երբ Բրյուսելը սառեցրել էր Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի աշխատանքը, սակայն ՆԱՏՕ-ն իր նախաձեռնությամբ վերադարձել էր Ռուսաստանի հետ փոխգործակցությանը»,-հայտարարել է Լուկաշեւիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռուս դիվանագետի խոսքով՝ համատեղ աշխատանքը չեղյալ հայտարարելուց ոչ Ռուսաստանը կշահի, ոչ ՆԱՏՕ-ի երկրները: