Ադրբեջանի ռազմածովային ուժերում համալիր տեսչության արդյունքում լուրջ խախտումներ են հայտնաբերվել:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ արդեն ձերբակալվել է ՌԾՈՒ 6 զինծառայողներ: Տեսչության է ենթարկվում ՌԾՈՒ վերջին 15 տարիների գործունեությունը: Տեսուչները եւ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները ցուցմունքներ են վերցրել նավերի հրամանատարներից:
Արդեն նախնական ստուգումների արդյունքում խոշոր միջոցների յուրացման դեպքեր են ի հայտ եկել ռազմածովային ուժերի հրամանատար Շահին Սուլթանովի կառավարման շրջանում:
Նշենք, որ նմանատիպ իրավիճակ է նաեւ ադրբեջանական բանակի այլ ստորաբաժանումներում:




























