Ապրիլի 1-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Կարեն Հ.-ին: Նա խոստովանել է, որ մարտի վերջերին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գտնվող առեւտրի կենտրոնից գողացել է բջջային հեռախոս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն օրը, ժամը 20.00-ին, նշված առեւտրի կենտրոնի վաճառողուհին հաղորդում է տվել, որ անհայտ անձը մարտի վերջերին գողացել է բջջային հեռախոս:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: