Ապրիլի 1-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Շիրակի մարզային վարչության եւ Մուշի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի մի գետնանցումից, թմրանյութ պատրաստելու եւ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված, նախկինում դատված Արտակ Հ.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 9.4 գ կանաչավուն զանգված:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հայտնաբերվածի վերաբերյալ Արտակ Հ.-ն հայտարարել է, որ այն մարիխուանա թմրամիջոց է, որն իրեն է փոխանցել մի անծանոթ:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ թմրանյութը փոխանցող անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: