Ոստիկանության Կումայրիի բաժնում մարտի 24-ին, ժամը 14.20-ին, ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել 1957 թ. ծնված Նազելի Տ.-ի տան տանիքում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 16.45-ին, մարտական 2 հաշվարկի ուժերով:

Ապրիլի 1-ին, ժամը 14.30-ին, հրդեհային անվտանգության տեսչությունից հաղորդում է ստացվել, որ հրդեհի հետեւանքով այրվել է Նազելի Տ.-ի տան տանիքը` 100 քմ մակերեսով, 2 խմ վառելափայտ եւ փլվել է փայտյա առաստաղը` 24 քմ մակերեսով, ինչի հետեւանքով վերջինիս պատճառվել է 2.000.000 դրամի նյութական վնաս:

Հրդեհի առաջացման պատճառը պարզվում է:

Հետաքննությունը վարում է Շիրակի մարզի հրդեհային անվտանգության տեսչությունը: