Ապրիլի 1-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 11 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես-Բենց» եւ «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Սուզուկի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ապրիլի 1-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Երեւանի Գյուլիքեւխյան փողոցի թիվ 3 հասցեի մոտ անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի եւ թողնելով դեպքի վայրը` հեռացել է, իսկ երեխան տեղափոխվել է հիվանդանոց:

Ապրիլի 1-ին, ժամը 17.00-ին, Երեւան-Եղեգնաձոր ճանապարհի 83-րդ կմ-ին` Տիգրանաշեն գյուղի հատվածի ոլորաններում, «Մերսեդես E 320» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձորը:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ապրիլի 1-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Ջրաշեն-Նոր Արտագերս գյուղերի խաչմերուկում «Oպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ապրիլի 1-ին, ժամը 12.00-ին, Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել-Աստրա» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: