Մարտի 30-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից, այնուհետեւ ժամը 15.55-ին` հիվանդանոցից, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդումներ են ստացվել, որ բուժօգնության է դիմել օտարերկրյա քաղաքացի, 1990 թ. ծնված Դեվիդ Է.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ մարտի 30-ին, ժամը 04.30-ին, Երեւանի Վ. Սարգսյան եւ Մ. Խորենացու փողոցների խաչմերուկում անհայտ անձը ձեռքով հարվածել է իր գլխին եւ տաբատի գրպանից բացահայտ հափշտակել բջջային հեռախոսը, բնակարանի բանալին եւ դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Ապրիլի 1-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները բերման են ենթարկել 1990 թ. ծնված Մարտին Մ.-ին: Նա խոստովանել է հանցանքը:
Մարտին Մ.-ն ձերբակալված է:
Հափշտակված բջջային հեռախոսն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:



























